211652_close_icon
views-count1677 դիտում article-date 15:06 19-06-2017

Հայաստանի և Իտալիայի միջև կծավալվի բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցություն

Հունիսի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները 2015թ.-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում: Նախատեսվում է երկու երկրների տարածքում տեղի ունեցած բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցության ապահովում. Ինչը ներառում է գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակում, փորձագետների աշխատանքների արդյունքների փոխանակում և փորձագետների փոխայցելություններ: ՀՀ ԱԻ նախարարն ընդգծեց երկու երկրների միջև համագործակցության լայն հնարավորությունները քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ շեշտելով, որ Իտալիայի մեծ փորձն առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում կարող է բավական օգտակար լինել Հայաստանում քաղպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև Իտալական Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության շուրջ: Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Իտալիայի դերակատարումը նաև որպես միջնորդ արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի և եվրոպական այլ երկրների միջև համագործակցության ակտիվացման գործընթացում:

Նմանատիպ նյութեր