211652_close_icon
views-count8382 դիտում article-date 19:06 20-06-2017

Հանրային խորհրդը քննարկում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման 4 տարբերակները

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել են «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները: Այս մասին հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/895617/hanrayin-khorhrdum-qnnarkvecin-metropoliteni-ajapnyak.html]«Արմենպրեսը»[/url]: «Արթուն» ԲԲԸ տնօրեն Հմայակ Հարությունյանը մետրոպոլիտենի կառուցման 4 տարբերակ է առաջարկել: «Հալաբյան-Աբելյան խաչմերուկում արդեն իսկ պատրաստ 2,5 կմ երկարությամբ ընթացքային թունել ունենք, լուծված են բոլոր կոմունիկացիաների հարցերը»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով` կայարանի կառուցման համար 150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ: «Մեր նախագծով նախատեսում ենք 320 մետր թունելներ կառուցել և 109 մետր կայարանային հատված, որին կհաջորդեն ևս 100 մետր ստորգետնյա էլեկտրակայանն ու սպասարկող անձնակազմի համար երկհարկանի թունելային համակարգը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր