211652_close_icon
views-count3127 դիտում article-date 19:33 20-06-2017

Քննարկվել են Հայաստանում GSP+ առևտրային ռեժիմից օգտվելու քաղաքական և իրավական նախապայմանները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր հանդիպել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) հարցերով Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել GSP+ առևտրային ռեժիմի դիտանցման փուլի գործընթացի շրջանակում և նախատեսում է հանդիպումներ ՀՀ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ մարմինների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում GSP+ ռեժիմի կիրառման, GSP+-ից օգտվելու նախապայման հանդիսացող մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաների իրականացմանը, GSP+ առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակնում Հայաստանի կողմից տրամադրված զեկույցին, ինչպես նաև առաքելության ընթացքում նախատեսված հանդիպումներին առնչվող հարցեր: Այցի շրջանակում նախատեսվում է նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա հունիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

Նմանատիպ նյութեր