211652_close_icon
views-count2210 դիտում article-date 17:25 18-12-2019

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո արտահանումները դեպի ԵՄ երկրներ իրականացվում են առավել պարզեցված տարբերակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո արտահանումները դեպի Եվրամիության երկրներ այժմ իրականացվում են առավել պարզեցված տարբերակով, մասնավորապես` 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել և գործում է ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգը» (REX): Համակարգի ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։ Համակարգում այս տարի գրանցվել է 100 ընկերություն՝ ԵՄ շուկաներ արտահանելու հանքահումքային նյութեր, պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, թեյ չորացած մրգեր և բանջարեղեն և այլ հայկական ծագման արտադրանք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր