Լաս Վեգասում 43 տարեկանում մահացել է ռեփեր Prodigy-ն
ԱՄՆ Լաս Վեգասում 43 տարեկան հասակում մահացել է ռեփեր Prodigy-ն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Երաժշտի ներկայացուցիչը հայտնել է, որ Prodigy-ն հոսպիտալացվել է մի քանի օր առաջ՝ անեմիայի (սակավարյունություն) սրացման հետևանքով, որով նա տառապում էր դեռևս մանկությունից:
Prodigy-ն առավել հայտնի դարձավ1990-ականներին, երբ ելույթ էր ունենում Mobb Deep դուետով: Նրանց հայտնի ստեղծագործություններից են համարվում "Quiet Storm"-ը և "Shook Ones"-ը: