211652_close_icon
views-count1423 դիտում article-date 12:54 09-06-2014

Լաս Վեգասում հրաձգության հետևանքով զոհվել է 5 մարդ

ԱՄՆ֊ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգության հետևանքով գրանցվել է 5 զոհ, այդ թվում՝ 2 ոստիկան։ Այս մասին հայտնում է CNN֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Միջադեպը տեղի է ունեցել պիցցերիայում։ 2 զինված մարդիկ մտել են շենք և կրակել այնտեղ գտնվող ոստիկաններին։ Դրանից հետո նրանք գնացել են հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոն , որտեղ սպանել են ևս 1 մարդու, որից հետո ինքնասպան եղել։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Ըստ ականատեսների վկայության՝ հանցագործները շենքից դուրս գալիս հայտարարել են, որ դա հեղափոխություն է։

Նմանատիպ նյութեր