49776 դիտում
19:22 21-06-2017
Խոշոր ավտովթար Գյումրիում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին, այնուհետև գլորվելով՝ հայտնվել է ձորակում. նա և իր երկվորյակ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի սկզբնամասում՝ Շիրակ օդանավակայանի խճուղում՝ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Ֆիդանյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FO 455 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 30մ գլորվելով՝ հայտնվել գետակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Ֆիդանյանը, ուղևորներ, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Վաչագան Ֆիդանյանը և 21-ամյա Վաղինակ Ֆիդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը:
Վթսարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակ, որտեղից ժամանել են վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանն ու դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել են նաև ԳազպրոմԱրմենիա ընկերության Գյումրի մասնաճյուղի ներկայացուցիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները հարազատ եղբայրներ են, իսկ Վաչագանն ու Վաղինակը երկվորյակներ են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+