2658 դիտում
13:18 21-06-2017
ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում ակնկալվում է Պեդրո Ագրամունտի իմպիչմենթը. Նաիրա Զոհրաբյանն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսի 26-30-ը կայանալիք նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առաջին իսկ լիագումար նիստի մեկնարկին ակնկալվում է, որ ԵԽԽՎ պատգամավորներն առաջին անգամ իմպիչմենթ կհայտարարեն վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին, եթե վերջինս սեփական կամքով հրաժարական չներկայացնի:
Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն «[url=https://armenpress.am/arm/news/895736/ekhkhv-arajika-nstashrjany-khostanum-e-tezh-linel-aknkalvum.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց, որ Պեդրո Ագրամունտը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, ուստի գործելու է նրա համար ամենանվաստացուցիչ սցենարը՝ պատգամավորները նրան իմպիչմենթ կհայտարարեն, որի հնարավորությունը նախկինում չի եղել և միայն վերջերս կանոնադրական հանձնաժողովի կողմից կանոնակարգում կատարված փոփոխությունը հնարավորություն է տալիս պատգամավորներին իմպիչմենթ հայտարարել ԵԽԽՎ նախագահին:
«Ապրիլյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ բյուրոն որոշում ընդունեց, որ Պեդրո Ագրամունտն այլևս վեհաժողովի նախագահը չէ և չի կարող հանդես գալ վեհաժողովի անունից, սակայն հունիսի 7-ին Ագրամունտը նամակ է հղել ԵԽԽՎ քարտուղարին և քաղաքական խմբերին, որտեղ փորձում է հիմնավորել, թե ապրիլյան նստաշրջանում բյուրոյի որոշումը հակասում է ԵԽԽՎ կանոնադրությանը: Ես ենթադրում եմ, որ Ագրամունտը միտք չունի կատարել տղամարդու իր խոսքը և հրաժարական ներկայացնել: Ապրիլյան նստաշրջանի ժամանակ ԵԺԿ քաղաքական խմբի նիստի ընթացքում նիստը նախագահողը նրա անունից փոխանցել էր, որ Ագրամունտը հունիսյան նստաշրջանի ընթացքում ներկայացնելու է հրաժարական: Սակայն դատելով տարբեր ատյաններ նամակներ հղելուց՝ ես ենթադրում եմ, որ նա չի ներկայացնելու հրաժարական, իսկ դա նշանակում է, որ գործելու է երկրորդ սցենարը՝ այսինքն՝ Ագրամունտի համար ամենանվաստացուցիչ սցենարը: Գործելու է կանոնադրական հանձնաժողովի կատարած փոփոխությունը, որով կիրառվելու է ԵԽԽՎ նախագահին իմպիչմենթ հայտարարելու գործընթացը, որը նախկինում չկար: Հիմա դա ամրագրում է կանոնադրական հանձնաժողովը, և, եթե Ագրամունտը չպահի իր տղամարդու խոսքը և հրաժարական չտա, իսկ ես ենթադրում եմ, որ չի հարգելու, հունիսյան նստաշրջանի հենց առաջին նիստում ակնհայտ է մի բան՝ կսկսվի նրան իմպիչմենթ հայտարարելու գործընթացը: Կա բյուրոյի որոշումը, որ նա այլևս ԵԽԽՎ նախագահը չէ և իրավունք չունի ԵԽԽՎ-ի անունից հանդես գալ, ուստի պարզ է, որ նա չի կարող նիստ վարել, ուրեմն կսկսվի նրա իմպիչմենթ հայտարարելու գործընթաց»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամի համար հասկանալի չէ, թե ինչի համար է Ագրամունտը փորձում սրել իրավիճակը, որովհետև միևնույնն է պարզ է, որ ինչպես ապրիլյան նստաշրջանում ԵԽԽՎ պատգամավորները նրան անգամ թույլ չտվեցին մոտենալ ամբիոնին և նիստ վարել, այժմ առավելևս թույլ չեն տալու, քանի որ բյուրոն որոշել է, որ նա այլևս իրավասու չէ հանդես գալ ԵԽԽՎ անունից: «Չեմ հասկանում, թե ինչի համար է նա փորձում լարվածություն ստեղծել, բայց ենթադրությունս մեկն է՝ քանի որ ինքն այլևս գնացող նախագահ է, ուղղակի փորձում է վարկաբեկել այդ կառույցը: Ես կարծում եմ, որ առաջիկա նստաշրջանի ընթացքում ամենաաղմկահարույց դրվագը լինելու է հենց Ագրամունտին իմպիչմենթ հայտարարելու արարողությունը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերին՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ առաջիկա նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է: Օրակարգում ներառված են բավականին լուրջ հարցեր՝ մասնավորապես խորհրդարանական վերահսկողությունը կոռուպցիոն դրսևորումների հետ կապված, ինչպես նաև կոռուպցիան բացահայտելու գործում հետաքննող լրագրողների հետ խորհրդարանականների համագործակցության հետ կապված հարցը: «Շատ կարևոր եմ համարում նաև մի զեկույց՝ լրատվամիջոցների անկախության վրա քաղաքական ազդեցությունները թեմայով: Սա կարևոր խնդիր է, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում լրատվամիջոցները ուղղակիորեն իշխանության և տարբեր քաղաքական շահեր ներկայացնող խմբերի ճնշման տակ են գործում»,- ընդգծեց պատգամավորը:
Վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում լինելու է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի զեկույցը, ում պատգամավորները հարցեր տալու հնարավորություն կունենան: Վեհաժողովի հանձնաժողովներում ևս կան բավականին լուրջ զեկույցներ, որոնք սկզբունքային ու կարևոր են լինելու հայկական պատվիրակության համար: «Հանձնաժողովների օրակարգում բազմաթիվ կարևոր զեկույցներ են ներառված թե՛ փախստականների, թե՛ սառեցված հակամարտությունների գոտիներում ներքին տեղահանվածների խնդիրների վերաբերյալ: Բավականաչափ հագեցած նստաշրջան է լինելու, իսկ հայկական պավիրակությունն այդ նստաշրջանին մեկնելու է նոր կազմով»,- ասաց Զոհրաբյանը:
Հարցին՝ վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում կա՞ն հարցեր, որոնց շրջանակներում հայ պատվիրակները հնարավորություն կունենան բարձրաձայնել վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից լարվածությունը սրելու գործողությունների մասին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այդ հարցերը, բնականաբար, կքննարկվեն քաղաքական խմբերում:
Նմանատիպ նյութեր
3517 դիտում
19:53 27-06-2017
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որը թույլ կտա սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը
2087 դիտում
21:00 23-06-2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1348 դիտում
18:20 21-06-2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը
Այս բաժնից
658 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
562 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
673 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ