211652_close_icon
views-count3520 դիտում article-date 19:53 27-06-2017

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որը թույլ կտա սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ և սկսել վեհաժողովի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը, գրում է [url=https://ria.ru/world/20170627/1497364900.html]ria.ru[/url]-ն: Բանաձևին կողմ է քվեարկել 154 խորհրդարանական, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 13: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 197 խորհրդարանական: բանաձևն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Ընդունված բանաձևը հնարավորություն է տալիս Ագրամունտին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսել: Մինչ այսօր ԵԽԽՎ կանոնակարգում չկար ընտրված անձի հեռացման մասին դրույթ: Ընտրովի պաշտոնի նկատմամբ պաշտոնանկություն սահմանելու հնարավորության հարցն առաջացել է այս տարվա գարնանը, Պեդրո Ագրամունտի Սիրիա կատարած այցից հետո: ԵԽԽՎ-ն Ագրամունտին անվստահություն էր հայտնել, քանի որ Սիրիա այցելությամբ եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացրել է Ռուսաստանի գործողություններն այդ երկրում։ Դրանից հետո Պեդրո Ագրամունտը ներողություն է հայցել, նշելով, որ այցելությունը սխալ էր։ Հիշեցնենք, որ Ագրամունտը հայտնի է նաև Ալիևների հետ իր բարեկամությամբ՝ սկսած Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համազեկուցողի իր պաշտոնավարությունից: Ագրամունտին մեկ անգամ չէ, որ մեղադրել են Ալիևների գերդաստանից թանկարժեք նվերների դիմաց Ադրբեջանում տիրող իրավիճակը քողարկելու համար:

Նմանատիպ նյութեր