81564 դիտում
18:19 21-06-2017
Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին պնդում է, որ «Գում»-ի շուկայի մսի վաճառքի կետերից մեկից գնել է միս, որը հետագայում պարզվել է՝ օգտագործման համար պիտանի չէ տհաճ հոտի պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Արտակ Խաչատրյանը երեկ՝ հունիսի 20-ին, Երևանի Խորենացի փողոցում գտնվող «Գում»-ի շուկայի մսի վաճառքի կետերից գնել է տավարի և խոզի միս և գնացել տուն:
Տանը նրա կինն ասել է, որ մսից տհաճ հոտ է գալիս, այն օգտագործման համար պիտանի չէ: Պարզել են, որ մսի մի մասից է հոտ գալիս, բայց քանի որ ամբողջ միսը եղել է նույն տոպրակում, հոտը տվել է նաև մնացածին: Նույնիսկ եփելուց հետո տհաճ հոտը չի անհետացել կամ մեղմացել:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]- թղթակցի հետ զրույցում Ա. Խաչատրյանը ասում էր, որ միսը գնելու պահից միչև տուն հասնելը 30 րոպե է տևել: Նրա խորհին համոզմամբ իր վրա վաճառել են հոտած միս, որը օգտագործման համար պիտանի չէ: Նա նաև ասաց, որ այս քայլով ոչ թե ուզում է իր ծախսած գումարը ետ վերադարձնել, այլ ցանկանում է պատկան կառույցների ուշադրությունը հրավիրել այդտեղ վաճառվող մսի տաղավարների վրա, որպեսզի իր վիճակում մեկ այլ անձ չհայտնվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)