3109 դիտում
10:19 22-06-2017
ԱՄՆ-ն խորը մտահոգությունն է հայտնում Ղարաբաղում զոհերի կապակցությամբ. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները մտահոգված է հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց հետևանքով շփման գծում մի քանի զոհեր եղան, ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթի [url=https://www.state.gov/r/pa/prs/ps/2017/06/272095.htm]հայտարարության[/url] մեջ.
«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել իրավիճակը սրելուց և անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 19-ի հայտարարության մեջ կոչ են արել կողմերին բանակցություններ վերսկսել՝ քաղաքական կամք դրսևորելով: Համանախագահներն ընդգծել են նաև, որ նման բանակցությունները միակ ուղին են տևական խաղաղություն բերելու համար տարածաշրջանի ժողովուրդներին, որոնք ակնկալում են և արժանի են հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացի:
Միացյալ Նահանգները շարունակում է սերտ համագործակցել կողմերի հետ: Մեր տևական քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար մոտեցումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3910379.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
2465 դիտում
19:36 21-05-2019
Մեր մտահոգությունն ենք հայտնում դատարաններն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ. Սաջադ Քարիմ
1792 դիտում
20:14 10-10-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների առիթով
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»