211652_close_icon

ԱՄՆ-ի նախագահը 1 տարով երկարաձգեց Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

views-count1986 դիտում article-date 13:06 22-06-2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին հայտնում է Deutche Welle-ը։ «Արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը սահմանվել է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային նյութերի տարածման վտանգի ու սպառնալիքների, ինչպես նաև նրա վարած քաղաքականության և ուղեկցող սադրող, ապակայունացնող և ճնշող գործողությունների ֆոնին, պահպանվելու է»,-ասված է փաստաթղթում, որն այսօր հրապարակվել է Սպիտակ Տան կայքում։ Խոսքը գնում է 2008, 2010, 2011, 2015 և 2016 թվականներին հայտարարված մի շարք սահմանափակումների մասին։ Նրանց ժամկետն ավարտվում է 2017-ի հունիսի 26-ին։

Նմանատիպ նյութեր