4763 դիտում
13:25 22-06-2017
Հարկային ստուգումներ իմ ընկերություններում չկան, համ էլ ես բիզնեսի հետ կապ չունեմ. Արկադի Համբարձումյան
Ընդհանրապես հարկային ստուգումներ իմ ընկերություններում չկան։ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը ևս ստուգումներ չի իրականացնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը ՝անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր ընկերություններում համատարած ստուգումներ են։
«Ընդհանրապես չկա նման, համ էլ՝ ի՞նչ բիզնես, ես բիզնեսի հետ ի՞նչ գործ ունեմ»,- շեշտեց նա։
Արկադի Համբարձումյանը, միաժամանակ ասաց, որ իր գործերը լավ են։
«Աշխատում ենք, բա պիտի լավ լինի»,- շեշտեց նա։
Լրագրողները պատգամավորից հարցրեցին՝ այսինքն՝ ընդունո՞ւմ է, որ գործարարությամբ է զբաղվում, սակայն որպես պատգամավոր դրա իրավունքը չունի։
«Ես ասում եմ գործարա՞ր եմ, ես իմ բիզնեսը տվել եմ հավատագրման»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի ներկրած մանկական կերն ադրբեջանական ծագում ունի։
Արկադի Համբարձումյանը գրվածի վերաբերյալ լրագրողի հարցադրումից բարկացավ։
«Անգրագետ լրագրողական թեմա, դու տեսե՞լ ես, սուտ ես խոսում, տեսե՞լ ես, նմանատիպ բան չկա: Գնացեք, առեք, տեսեք, ապտեկայում դրած ա»,-շեշտեց նա։
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
17:53 11-06-2022
Ինչքա՜ն ապաշնորհ պետք է լինել, որ համ նախագահել, համ հյուրընկալել, համ էլ ոչ մի բանի չհասնել. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»