5016 դիտում
21:02 23-06-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը խորհրդարանների եւ երկրների միջեւ կապերի զարգացման եւ խորացման գործում, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Բելառուսի հետ բարեկամական խումբը: Արա Բաբլոյանը ընդգծել է հայ-բելառուսական երկարամյա հարաբերությունների նշանակությունը, որոնց հիմքում ընկած են հոգեւոր եւ մշակութային բազում ընդհանրություններ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ որպես քաղաքակիրթ երկիր՝ Հայաստանն այս խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադառանալով վերջին օրերին շփման գծում տիրող իրավիճակին եւ երիտասարդ զինծառայողների մահվանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հակամարտության կարգավորումն իր լուծումը պիտի ստանա բանակցային սեղանի շուրջ. հարցերը պիտի լուծվեն գրչով, ոչ թե զենքով: Որեւէ կողմից զոհ չպիտի լինի»:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բելառուսին հավասարակշռված դիրքորոշման համար:
Իգոր Նազարուկը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու եւ արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու կապակցությամբ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Իգոր Նազարուկը նշել է, որ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա. Բելառուսը կողմնակից է խաղաղ լուծումներին: Բելառուսի դեսպանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եւ ընդգծել միջազգային հարթակներում միմյանց աջակցելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները անդրադարձել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին, կառավարման խորհդարանական համակարգին եւ նորընտիր խորհրդարանում բարեկամական խմբերի գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
2814 դիտում
15:06 29-05-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին Պետր Միկիսկային
1110 դիտում
16:02 05-06-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
2913 դիտում
13:45 03-07-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
Այս բաժնից
649 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
883 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
811 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել