62884 դիտում
23:12 23-06-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. ողնաշարի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա աղջիկ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մխիթար Գոշ փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դ. Ե.-ն:
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ընկել է իրենց շենքի 2-րդ հարկից և այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը և նույն բաժնի հետաքննիչը:
Տեղի ունեցածը անզգույշ ընկնելու, թե ինքնասպանության փորձ է՝ պարզ կլինի դեպքի հանգամանքները պարզելուց հետո:
Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: