211652_close_icon
views-count3770 դիտում article-date 15:07 24-06-2017

Պակիստանում ահաբեկչական պայթյունները 57 մարդու կյանք են խլել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փարաչինար քաղաքում իրականացված ահաբեկչական 2 պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։ Այդ մասին հաղորդել է GeoTV-ն։ Ներկա պահին տուժածների թիվը գերազանցում է 300-ը։ Քաղաքի շուկայում պայթյունը հնչել է այն ժամանակ, երբ մարդիկ Ռամադան տոնի կապակցությամբ մթերքներ էին գնում։ Նույն ժամին, 3 րոպեի տարբերությամբ, պայթյուն էր հնչել նաև նույն շուկայում 1 օր առաջ, ինչի հետևանքով նույնպես մարդիկ էին զոհվել։

Նմանատիպ նյութեր