8826 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում անցկացվել է «Երևանյան գեղանկար» խորագրով արդեն ավանդական դարձած միջոցառումը: Այս անգամ միջոցառման ընթացքում ամերիկահայ աբստրակցիոնիստ և պերֆորմանիստ Նարինե Իսաջանյանը մի քանի ժամվա ընթացքում կտավի վրա ստեղծել է «Երևանյան տարեգրություն» աբստրակտ ոճի ստեղծագործությունը: Որպես աշխատանքային հումք օգտագործվել է ավազ, տուֆ քարի փոշի, հող և ջուր: Կտավի ստեղծման ընթացքին տեղում հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ներկայացնելով ստեղծագործելու իր ոճը՝ Նարինե Իսաջանյանը նշել է, որ շուրջ 10 տարի է, ինչ գունապնակի փոխարեն նախապատվությունը տալիս է բնական ու պաստելային գույներին՝ համարելով, որ դրանք ավելի անմիջական և անկեղծ են տեղ հասցնում ստեղծագործության ասելիքը: Ամերիկահայ նկարչուհին նաև նշել է, որ Երևանին նվիրված իր այս կտավի ստեղծումը, ըստ էության, երազանքի կատարում էր՝ վստահեցնելով, որ իր համար իսկապես մեծ պատիվ է, որ այն Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղ է գտնելու Երևանի պատմության թանգարանում:
Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վարպետաց դաս` Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների պատանի նկարիչների համար:
Նմանատիպ նյութեր
10932 դիտում
20:07 23-02-2016
«Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր. Կազիմիր Մալևիչ
18908 դիտում
16:50 22-08-2017
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3665 դիտում
23:41 31-08-2017
«Երևանյան ամառ 2017» ծրագիրն ամփոփվել է «Ցտեսություն ամառ» միջոցառումով
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին