211652_close_icon
views-count3668 դիտում article-date 23:41 31-08-2017

«Երևանյան ամառ 2017» ծրագիրն ամփոփվել է «Ցտեսություն ամառ» միջոցառումով

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագիրն ամփոփվել է «Ցտեսություն ամառ» խորագիրը կրող միջոցառումով, որը մեկնարկել է Մատենադարանից սկիզբ առած «Դեպի դպրոց» հեծանվավազքով: Վազքուղին ավարտվել է Կարապի լճի հարակից տարածքում, որտեղ էլ տեղի է ունեցել հիմնական՝ համերգային ծրագիրը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Ամփոփելով «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրով կազմակերպված միջոցառումները՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ այս տարի շատ ավելի մեծացել է միջոցառումների մասնակիցների և հանդիսատեսների ու, հատկապես, զբոսաշրջիկների թիվը, որոնցից շատերը մայրաքաղաք են ժամանել հենց «Երևանյան ամառ» ծրագրի այս կամ այն միջոցառմանը ներկա գտնվելու համար: «Հատկանշական է նաև, որ այս տարի մասնավոր հատվածի հետ համագործակցությունը եղավ ավելի սերտ: Եվ նրանց աջակցությամբ «Երևանյան ամառ 2017» ծրագիրը հասավ նորանոր հաջողությունների՝ այն դարձնելով առավել հետաքրքիր, բազմաժանր և մարդաշատ», - նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «Ցտեսություն ամառ» միջոցառման ժամանակ հանրահայտ երգերի յուրօրինակ կատարումներով ելույթ ունեցավ «The Band» երաժշտախումբը: «Օպերա Վիվա» նախագիծն էլ ներկայացրեց երևանյան սիրված երգեր, իսկ հանրահայտ ու սիրված «Նեմռա» ռոք խումբն ապահովեց երեկոյի ուրախ ռոքային տրամադրությունը: Եզրափակիչ միջոցառման ընթացքում «Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրի կազմակերպմանն աջակցած բոլոր անհատներին և կազմակերպություններին Երևանի քաղաքապետի անունից հանձնվեցին շնորհակալագրեր: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր