164344 դիտում
16:10 25-06-2017
Արտակարգ դեպք Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում. 20-ամյա աղջիկը հայտարարում է, որ իրեն ավտոմեքենայում բռնաբարել են. 4 տարի առաջ նա նույնպես դիմել էր իրավապահներին, որ իրեն բռնաբարել են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ հունիսի 24-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին դիմած քաղաքացուհու բողոքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի բնակիչ, 20-ամյա Լիլիթ Ղ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել , որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին Պուշկինյան ոլորաններում սպիտակ գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ներկայացել է որպես Կարեն, ավտոմեքենայի մեջ բռնաբարել է իրեն:
Լիլիթ Ղ.-ն հայտնել է նաև, որ վարորդը իր գործը ավարտելուց հետո Գարգառ գյուղի սկզբնամասում իրեն իջեցրել է ավտոմեքենայից և հեռացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչի կողմից Լիլիթ Ղ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու ուղեգիր, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաև Լիլիթ Ղ-ի մատնանշած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ բռնաբարվածը ոստիկաներին հայտնել է նաև ավտոմեքենայի համարանիշները:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նման բռնաբարության մեկ այլ դեպքի մասին Լիլիթ Ղ.-ն իրավապահներին հայտնել էր 4 տարի առաջ, սակայն հետո հերքվել էր դա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15634 դիտում
10:13 18-09-2015
Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում բախվել են «07»-ն ու BMW X5-ը. կա 5 վիրավոր
16255 դիտում
11:39 29-11-2015
Խոշոր ավտովթար Լոռու մարզի Պուշկինյան լեռնանցքի ոլորաններում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր