211652_close_icon
views-count8994 դիտում article-date 19:49 25-06-2017

Դոնալդ և Մելանյա Թրամփերը ներկա են գտնվել ԱՄՆ ֆինանսների նախարարի հարսանիքին

Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը: Աղբյուրը նշում է, որ 54-ամյա նախարարի համար սա 3-րդ ամուսնություն է: Նրա ընտրյալը 36-ամյա շոտլանդացի դերասանուհի Լուիզ Լինտոնն է, ով նույնպես 2 անգամ ամուսնացած է եղել: Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա է եղել 300 մարդ՝ այդ թվում նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, նախագահի դուստրն ու փեսան՝ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները:

Նմանատիպ նյութեր