211652_close_icon
views-count8610 դիտում article-date 21:19 25-06-2017

Ամերիկացիները գերարագ անօդաչու սարք են ներկայացրել

Ամերիկյան Kratos Defense & Security Solutions ընկերությունը Փարիզի Լե Բուրժե արվարձանում անցկացված միջազգային ավիասալոնի շրջանակներում ներկայացրել է XQ-222 Valkyrie կոչվող գերարագ անօդաչու սարքը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ սարքը ստեղծվել է կործանիչ օդաչուներին օդային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նրա առաջին թռիչքը պետք է իրականացվի 2018 թվականի գարնանը: Kratos-ի հաղորդմամբ՝ սարքը պատկանում է անօդաչու ավիացիոն համակարգերի նոր դասին: Այն կարող է որպես բեռ տանել ոչ միայն հետախուզության և հսկողության համար նախատեսված միջոցներ, այլ նաև մահաբեր զենք: XQ-222 Valkyrie-ի երկարությունը մոտ 9 մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 6,7 մետր: Valkyrie-ը ստեղծվել է օդային թիրախի հիման վրա, և դրա առանձնահատկությունը համեմատաբար ցածր գինն է (մոտ 2-3 միլիոն դոլար): Անօդաչու սարքի ազդեցության շառավիղն ավելի քան 3 հազար ծովային մղոն է (ավելի քան 5, 500 կիլոմետր):

Նմանատիպ նյութեր