211652_close_icon
views-count6365 դիտում article-date 14:38 26-06-2017

Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը Մշակույթի նախարարության տրամադրած գումարը փոխանցել է բանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ.tert.am

Հայ կինոռեժիսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Գևորգյանցի թաղման արարողության համար Մշակույթի նախարարության տրամադրած 1 միլիոն 700 հազար դրամը արվեստագետի ընտանիքը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարությանը․ այս մասին Ռուբեն Գևորգյանցի վերջին հրաժեշտի արարողությանը խոսքի մեջ հայտնեց Թատերական ինտիտուտի նրա կուրսի ենթավարպետ, ռեժիսոր Աշոտ Գևորգյանը՝ նշելով, որ «վարպետի» վերջին կամքը դա էր՝ պսակ ու ծաղիկ իր շիրիմին չդնել, այլ դրանց վրա ծախսվելիք գումարն ուղղել հայոց բանակին, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2017/06/26/gevorgyanc/2413479]tert.am[/url]-ը։ «Որպես վաստակավոր գործիչ՝ պետությունը ցանկանում էր այդ գումարը փոխանցել, սակայն ընտանիքը հրաժարվել է այդ գումարից և փոխանցել Պաշտպանության նախարարությանը․․․ Այդպիսի ցավով, այդպիսի մտածողությամբ էլ գնաց՝ երազելով, որ մի օր այս երկիրը թե՛ գեոպոլիտիկ, թե՛ սահմանային, թե՛ քաղաքականապես, և թե սոցիալապես կարգին վիճակում կգտնվի »,- նշեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/06/26/gevorgyanc/2413479]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր