26542 դիտում
13:59 17-01-2019
Մշակույթի նախարարության տրամադրած 93 մլն դրամից լիամետրաժ ֆիլմի արտադրության վրա ծախսվել է 36 մլն դրամ. մնացածը, ըստ տեղեկությունների, յուրացվել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ-առևտրային կազմակերպության միջև կնքվել է 4 պայմանագիր, որով «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ին է հատկացվել 93 մլն 400 հազար դրամ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը հատկացվել է լիամետրաժ ֆիլմի արտադրության համար և կինոկենտրոնի տնօրենի փոփոխության արդյունքումպարզվել է, որ տրամադրված գումարից ֆիլմի վրա ծախսվել է 36 մլն դրամ, իսկ մնացած 57 մլն 400 հազար դրամը, ըստ ստացված տեղեկությունների, յուրացվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
16:39 24-12-2014
«Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը մեծ էկրանին
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)