8020 դիտում
21:49 26-06-2017
Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համաձայնագիրը լուրջ քաղաքական ուղերձ է մեր երկրների սփյուռքներին. Հրանուշ Հակոբյան
Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հունական սփյուռքի հարցերով տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքիին:
Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայ-հունական քաղաքական երկխոսության և երկկողմ համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում միջազգային պայմանագրերի և հուշագրերի ստորագրումը:
Տերենս-Նիկոլաոս Քուիքին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. «Հայաստանի արտգործնախարարություն այցի ժամանակ շեշտվեց, որ պետք է սփյուռքի ներուժը օգտագործենք Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության զարգացման ձևաչափով: Մեր ժողովուրդները քրիտոնյա են, համարյա նույն ճակատագիրն են ունեցել, և, ցավոք սրտի, ունեցել ենք և ունենք անհաջող հարևան՝ Թուրքիան: Մեր երկու նախարարությունները կարող են արդյունավետ օգտագործել սփյուռքի ներուժը, միատեղել գործողությունները՝ բանակցելով, կոորդինացնելով, իրազեկելով միմյանց:
Լինենք մի ընդհանուր բռունցք: Ես պատրաստ եմ լսել Ձեր առաջարկները և քննարկել կետ առ կետ: Նաև հիշեցնեմ, որ Կիպրոսի կողմից եռակողմ համագործակցություն ստեղծելու, Կիպրոսում հանդիպելու և եռակողմ համաձայնագիր ստորագրելու առաջարկ է եղել»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական Սփյուռքի ընդհանուր նկարագիրը, Հայաստանի քաղաքականությունը Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում և հարաբերությունների օրակարգը, գերատեսչության ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի առանձնահատկությունները:
Նա մասնավորապես նշեց. «Մենք պիտի բռունցքվենք՝ աշխարհում մեր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Մինչև այսօր աշխատել ենք երկիր-սփյուռք ձևաչափով: Հիմա ժամանակն է զարգացնել սփյուռք-սփյուռք հարաբերությունները: Միջազգային իրավունքի տեսակետից այսօր սփյուռքագիտության մասին կան փոքրիկ հետազոտություններ, չկա նույնիսկ սփյուռքի սահմանումը, չկան հետազոտություններ սփյուռքի իրավունքների ու պարտականությունների, միջպետական, վերպետական, երկկողմանի հարաբերություններում սփյուռքի դերի մասին: Կարող ենք առաջարկել ՄԱԿ-ին՝ հանձնախմբեր ստեղծել այդ հարաբերությունները ուսումնասիրելու, դեկլարացիա և կոնվենցիա ունենալու համար: Կարող ենք Եվրոպայի սփյուռքների համաժողով կազմակերպել և քննարկել այդ հարցերը»:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց վերջերս Կիպրոսի Նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ կնքված փոխմբռնման հուշագրին: Սփյուռքի նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել նաև հունական կողմի հետ՝ սփյուռքի հարցերի շուրջ համանման հուշագիր կնքելու համար:
«Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համաձայնագիրը, կարծում եմ, լուրջ քաղաքական ուղերձ է մեր երկրների սփյուռքներին, որպեսզի նրանք համագործակցեն միմյանց հետ, միասնական լինեն ընդհանուր շահերի պաշտպանության գործում», - հավելեց Սփյուռքի նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
23:04 08-05-2019
Երևանում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն
1519 դիտում
11:26 05-06-2019
Նիկոսիայում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան