211652_close_icon
views-count46539 դիտում article-date 20:40 26-06-2017

Ջրվեժ գյուղի սկզբնամասում 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազատարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդգքար Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 50 XN 100 համարանիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվալյր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժանանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր