2773 դիտում
11:27 27-06-2017
ԱՄՆ-ի հեղինակությունը Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո աշխարհում նվազել է. ուսումնասիրություն
ԱՄՆ-ի նկատմամբ մի շարք պետությունների վերաբերմունքը փոխվել է դեպի վատը, երբ այդ երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց Դոնալդ Թրամփը։ Նման եզրակացության են եկել [url=http://www.pewglobal.org/2017/06/26/u-s-image-suffers-as-publics-around-world-question-trumps-leadership/]Pew Research Center[/url]-ի վերլուծաբանները, հայտնում է gazeta.ru-ն։
Կենտրոնը հարցում է անցկացրել աշխարհի 37 երկրներում։ Պարզվել է, որ ԱՄՆ-ի հեղինակությունը բացառապես ընկել է եվրոպական բոլոր պետություններում, Ասիայում և այլուր, բացառությամբ Ռուսաստանի և Իսրայելի։
Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին ԱՄՆ-ի հանդեպ դրական հայացք էր տածում հարցվածների 64 տոկոսը, մինչդեռ Թրամփի ղեկավարումից 5 ամիս անց այդ ցուցանիշը ընկել է՝ հասնելով 49 տոկոսի։
Օբաման, ըստ հարցվածների 64 տոկոսի, վարում էր ճիշտ քաղաքականություն, իսկ Թրամփի դեպքում ցուցանիշը կազմում է 22 տոկոս։
Նմանատիպ նյութեր
5700 դիտում
13:36 10-01-2017
Forbes. Թրամփի ընտրվելուց հետո ռուս միլիարդատերերի կարողությունն ավելացել է 29 մլրդ դոլարով
1207 դիտում
09:31 21-01-2024
Թրամփը խոստացել է լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը նախագահ ընտրվելուց անմիջապես հետո
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN