5383 դիտում
22:07 02-01-2019
Ինչպես ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին. Ա. Բաբլոյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ՝ ընդգծել է նրա ակնառու ավանդը երկու խորհրդարանների ակտիվ փոխգործակցության և միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում: ԱՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արա Բաբլոյանի՝ Արցախի հետ կապը շարունակական կլինի նաև լիազորությունների ավարտից հետո:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը նշել է. «Ինչպես ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»: ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաև փորձն ու հմտությունները նոր ձևավորված խորհրդարանի գործընկերներին փոխանցելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով պետական նշանակության հարցերում համագործակցելու և համատեղ աշխատելու կարևորությունը:
ԱՀ խմբակցությունների ղեկավարները, շնորհավորելով ՀՀ խորհրդարանի ղեկավարին, նույնպես բարձր են գնահատել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով Արա Բաբլոյանի մեծ նվիրվածությունն ու ահռելի աշխատանքը այդ գործում:
Նմանատիպ նյութեր
2773 դիտում
11:27 27-06-2017
ԱՄՆ-ի հեղինակությունը Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո աշխարհում նվազել է. ուսումնասիրություն
1207 դիտում
09:31 21-01-2024
Թրամփը խոստացել է լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը նախագահ ընտրվելուց անմիջապես հետո
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին