211652_close_icon

Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել

views-count2842 դիտում article-date 12:34 28-06-2017
4 օր շարունակ արձանագրված գնային բարձրացումից հետո այսօր առավոտյան առևտրի միջազգային էլեկտրոնային բորսաներում նավթի գները սկսել են նվազել, գրում է The Wall Street Journal-ը։ Ներդրողներին մտահոգում են նավթի պաշարների գերավելցուկի մասին ԱՄՆ-ի նավթի ինստիտուտի տրամադրած տվյալները։ Այսօր առավոտյան Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.19 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46,56 ԱՄն դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչեսրների արժեքը նվազել է 0.38 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44.07 ԱՄն դոլար։

Նմանատիպ նյութեր