ԱՄԷ-ն տնտեսական պատժամիջոցներ է նախապատրաստում Քաթարի դեմ. դեսպան
Ռուսաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Սայֆ Սայիդ Ղոբաշը Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄԷ-ի կառավարությունը տնտեսական պատժամիջոցների փաթեթ է մշակում, որը կիրառելու է Քաթարի նկատմամբ։
Դեսպանի խոսքով՝ Պարսից ծովածոցի համագործակցության խորհրդից Քաթարին հեռացնելը, որը համարում են հնարավոր պատժամիջոց, միակ հասանելի տարբերակը չի լինի։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, իսկ ավելի ուշ՝ Եմենը, Մալդիվները և Մավրիտանիան խզեցին դիվանագիտական կապերը Քաթարի հետ՝ մեղադրելով վերջինիս ահաբեկչությանը սատարելու մեջ։
Դիվանագիտական մակարդակը նվազեցրին Հորդանանը և Ջիբութին, իսկ Սենեգալը, Նիգերը և Չադը հետ կանչեցին Քաթարից իրենց դեսպաններին։