Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը մեծ ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր՝ հունիսի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ բացասական է դիտում Ադրբեջանին ցանկացած տեսակի զենքի մատակարարում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է, քանի որ չունի ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, առկա է ագրեսիվության բարձր մակարդակ և Ռուսատսանի, Թուրքիայի կամ Իսրայելի և այլ պետության կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը մեծ ռիսկեր է ծնում։
Հավելեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր ունի և ՀՀ-ն գոհ է այդ ծրագրի իրագործումից։Իսկ ծրագիրը պարբերաբար ընդլայնվում է։