Նավթի համաշխարհային գները առևտրի էլեկտրոնային բորսաներում բարձրանում են, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,49 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44.96 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.38 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47.49 ԱՄՆ դոլար։