9800 դիտում
09:29 29-06-2017
Կարեն Կարապետյանը կանաչ լույս է վառում օլիգարխների համար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կողմից Ազգային Ժողովի քնարկմանն է ուղարկվել «Հողային օրենսգրքում» և կից փաթեթով օրենսդրական փոփոխություների մի նախագիծ, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախատեսված է Հողային օրենսգրքում:
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Կառավարությունում գտել են, որ «երբ սեփականատերը սահմանված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»:
Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը:
Քանի որ ԱԺ-ում Հանրապետականը մեծամասնություն ունի, այս օրենսդրական փաթեթն անխոչընդոտ կընդունի և ըստ էության 2017 թվականի վերջին կառավարությունն արդեն կունեն գյուղատնտեսական չօգտագործվող հողերի ողջ բազան, որին կհաջորդի հարկադիր վաճառքի գործընթացը:
Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն այսօր լավագույնս մշակում են Հայաստանի օլիգարխները: Նախկին վարչապետ, դոլարային միլիոնատեր Հովիկ Աբրահամյանն, օրինակ, պոմիդոր աճեցնելով է հարստացել, երբ գյուղացիները վարկերի պատճառով զրկվում էին իրենց տներից և այլ ունեցվածքից: Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանի անվան հետ է կապվում Հայաստանի ջերմոցային տնտեսություններից մեկը: Վերահսկիչ Պալատի նախկին նախագահ, այժմ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը նույնպես այգեգործության ոլորտում հաջողությունների է հասել և ասպես շարունակ:
Ենթադրենք, 2018 թվականին համատարած վաճառքի հանվեցին քաղաքացիությունը կորցրած գյուղացիների հողերը, ովքե՞ր պետք է դրանք գնեն, եթե ոչ օլիգարխները, եթե ոչ արտոնություններից օգտվողները: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու «ազնիվ նպատակով»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4580 դիտում
09:01 23-07-2019
Հրայր Թովմասյանին կպարտադրեն հեռանալ. Փաշինյանի առաջ ԵՄ-ն կանաչ լույս է վառում․ «Իրատես»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը