Այսօր առավոտյան Մոսկվայի բժշկական կլինիկաներից մեկում մահացել է ռուսական հանրահայտ «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով երգչի ընկերուհուն՝ Ալեսանդրա Կուցեվոլին։
Վերջինս մահվան բոթը հայտնել է Instagram-ի միջոցով։
Յակովլևին տեղափոխել էին հիվանդանոց «երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, քանի որ ուներ նաև լյարդի ցիռոզ։
Օ. Յակովլևը հանդես է եկել Иванушки International խմբում 1998-2013 թվականներին։ Դրանից հետո նա հեռացել էր խմբից և զբաղվում էր իր անհատական կարիերայով։