11247 դիտում
15:21 29-06-2017
ՀՀ-ԵՄ նախաստորագրված համաձայնագրի շուրջ մտահոգությունները տեղին չեն. Սամվել Ֆարմանյան
ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանն այսօր 2016թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն անդրադարձավ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին:
Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ 2010-2013թթ. բանակցված, բայց չստորագրված ասոցիացման համաձայնագրի հետ համեմատ, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ մտահոգությունները տեղին չեն:
«Մեծ հաշվով՝ համեմատություններն ասոցիացման համաձայնագրի և նախաստորագրված շրջանակային համաձայնագրի միջև, մտահոգությունների առումով, որ կան կամ կարող են լինել, այդքան էլ տեղին չեն, որովհետև բոլորս էլ հիշում ենք՝ ասոցիացման համաձայնագիրն իր մեջ ներառում էր դրույթներ՝ կապված առևտրային ռեժիմների հետ և այլն, որոնք հակասում էին այն հանձնառություններին, որոնք ՀՀ-ն քաղաքական որոշումների արդյունքում ստանձնեց: Մինչդեռ նախաստորագրված փաստաթուղթը որևէ հակասություն չունի մեր՝ այդ միջազգային պարտավորություններին և խոշոր հաշվով համապարփակ իրավական հենք է ապահովում Եվրամիության հետ հետագա համագործակցության համար»:
Ֆարմանյանն ընդգծեց, որ եվրաինտեգրացիան մեր քաղաքական գերակայություններից մեկն է:
Նմանատիպ նյութեր
12033 դիտում
19:18 30-06-2017
Զուգահեռները տեղին չեն, որովհետև այն մեկը նախաստորագրված չէր. Արմեն Աշոտյան
2444 դիտում
19:00 16-01-2019
Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան
7119 դիտում
19:33 04-07-2017
Ունենք նախաստորագրված համաձայնագիր, և չեմ տեսնում խոչընդոտներ, որ հայկական կողմից այն չստորագրվի. Շարմազանով
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից