211652_close_icon
views-count7119 դիտում article-date 19:33 04-07-2017

Ունենք նախաստորագրված համաձայնագիր, և չեմ տեսնում խոչընդոտներ, որ հայկական կողմից այն չստորագրվի. Շարմազանով

Մինչ այս պահը Ադրբեջանը որևէ քայլով ցույց չի տվել, որ պատրաստ է բանակցությունների հարցում առաջընթացի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից ակնկալիքներին վերաբերող հարցին։ «Դրական միջավայր կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարի ռազմական հռետորաբանությամբ հանդես գալուց, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի, և ի վերջո՝ իրականացնի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց Շարմազանովը: ՀՀ-ԵՄ պայմանագրի վերաբերյալ հարցին պատասխանելիս, Շարմազանովը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ մուտքով չի փակել ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհը: Եվ դա ասվել է նաև ՀՀ նախագահ Սարգսյանի կողմից ՌԴ նախագահ Պուտինի ներկայությամբ։ «Այսօր մենք ունենք նախաստորագրված համաձայնագիր, և չեմ տեսնում խոչընդոտներ, որ հայկական կողմից այն չստորագրվի»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը։

Նմանատիպ նյութեր