211652_close_icon
views-count14689 դիտում article-date 09:30 30-06-2017

«Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է ուղեկցող գումարտակի հրամանատարը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը: Այս մասին իրենց պաշտպաններին հայտնել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը: Նրանք պատմել են, որ հենց փոխգնդապետն է եղել առաջին ծեծողն ու «օպերացիան» ղեկավարողը: Մասնավորապես, Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը մեր զրույցում պատմեց. «Գագիկ Եղիազարյանն այդ փոխգնդապետին նույնականացրել է Շենգավիթի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Սեֆիլյանին քաշելով դահլիճից հեռացնող փոխգնդապետի հետ: Այդ անձն է եղել այպես կոչված օպերացիայի պատասխանատուն, երբ որ Գագիկ Եղիազարյանը պահանջել է, որպեսզի ընկերներին չհարվածեն և բռնության չենթարկեն, այդ անձը մի 10 ուղեկցողների հետ միասին մուտք է գործել Եղիազարյանի խուց և սկսել ծեծի ենթարկել նրան»,- պատմեց փաստաբանը: Մխիթար Ավետիսյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, որն այսօր է տեսակցել իր պաշտպանյալին, մանրամասներ պատմեց երեկ տեղի ունեցած միջադեպից: «Միջադեպի ժամանակ Մխիթար Ավետիսյանը դիմել է փոխգնդապետ Ղազարյանին և ասել է, նայեք՝ տեսեք, եթե խնդիր չկա, լուծեք այս հարցը (խոսքը Արեգ Կյուրեղյանի ձեռքից վեցրված գրության մասին է), այդ պահին փոխգնդապետը հրել է, բրթել-գցել Ավետիսյանին, մյուսները քարշ տալով տարել են նրան»,- փաստաբանին պատմել է Մխիթար Ավետիսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր