Հունաստանի վարչապետը խոստացել է մինչև 2018 թ-ի ամառը դուրս բերել երկիրը օգնության ծրագրից
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ 2018 թվականի ամռանը Հունաստանը կվերադառնա վարկավորման միջազգային շուկաներ և լիովին դուրս կգա օգնության ծրագրի շրջանակներից, հաղորդում է Ria Novosti-ն։
«Հունիսի 15-ին Եվրախմբում ընդգրկվելու որոշումից հետո մենք վստահ ենք, որ ամբողջովին ու կազատվենք կհեռանանք վարկատուների հետ մեր համաձայնագրերից»,-Աթենքում ընթացած Economist-ի համաժողովում ասել է Ցիպրասը։
Հիշեցնենք, որ 2010 թվականից մինչև այսօր 320 մլրդ եվրոյի պետական պարտք ունեցող Հունաստանը ստիպված է օգտվել արտաքին ֆինանսական օգնության ծրագրից, քանի որ փլուզված տնտեսության պատճառով չունի հասանելիություն ֆինանսական շուկային։