211652_close_icon
views-count26362 դիտում article-date 10:15 30-06-2017

Սերժ Սարգսյանի թիկնապահն ասում է, որ ինքը вулканизаторщик է և կարդալ չգիտի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ կառավարություն կատարած այցից առաջ կառավարության դիմաց նախագահականի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության ծառայողները ուժեղացված հսկողություն էին իրականացնում: Կառավարության բակում փորձում էինք իրավիճակը պատկերող լուսանկարներ և տեսանյութ ստանալ: Նախագահականի թիկնազորի անդամներից մեկը մոտեցավ և ասաց. «Մի՛ նկարի»: Նախ, խնդրեցինք ասել, թե ով է ինքը և ինչո՞ւ է պահանջում, որ նկարահանում չիրականացնենք: Ասաց, որ պարզապես քաղաքացի է և շարունակեց. «Չենք խոչընդոտում, քեզ ընգերական խորհուրդ ենք տալիս, չնկարե՛ս»: [b]Դուք ասում եք, որ քաղաքացի եք և եկել եք ընկերական խորհո՞ւրդ եք տալիս:[/b] Հա, լավ չի՞, լավ չի՞: [b]Անվտանգության աշխատող ե՞ք:[/b] Չէ, անվտանգության աշխատող չեմ: Քո անունն ի՞նչ ա: [b]Գրած է բեյջիս վրա՝ Մուրադյան Տիրայր:[/b] Կարդալ էլ չգիտեմ է: Տիրա՞յր: [b]Այո: Դուք նախագահականի թիկնազորից չե՞ք:[/b] Չէ ապե, вулканизаторщик եմ: Նախագահականի вулканизаторщик թիկնապահը այնուհետև պահանջեց, որ իրեն չնկարենք և փորձեց հիմնավորել, որ առանց թույլտվության ենք նկարահանում: Նրան պարզաբանվեց, որ կառավարության բակը հանրային տարածք է, և որ դրա համար թույլտվություն ստանալու կարիք չկա, որից հետո նրան մոտեցան կառավարության անվտանգության աշխատակիցները, թևանցուկ արեցին և զրուցելով փոքր հետ տարան: Երբ արդեն կառավարության շենքի ներսում էինք և լրագրողներով սպասում էինք Սերժ Սարգսյանի ժամանմանը, նույն вулканизаторщик-ը մտավ կառավարության շենք, մոտեցավ լրագրողների խմբին և իր բջջային հեռախոսը պարզեց մեզ վրա: Նկարահանում անելուց հետո արագ հեռացավ և կանգնեց նախագահականի թիկնազորի անդամների կողքին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր