211652_close_icon
views-count12936 դիտում article-date 17:31 27-11-2014

Ով ասում է, թե ես Սուրեն Խաչատրյանի թիկնապահն եմ՝ գլուխը պատին է տալիս. Զարզանդ Նիկողոսյան, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խորհրդական

«Ով ասում է, թե ես Սուրեն Խաչատրյանի թիկնապահն եմ՝ գլուխը պատին է տալիս»: Այս մասին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տանը տեղի ունեցած հայտնի միջադեպով դատական քննության ընթացքում հայտարարեց Սուրեն Խաչատրյանի նորանշանակ օգնական Զարզանդ Նիկողոսյանը իր ցուցմունքի ժամանակ: Միաժամանակ ավելացրեց, որ նա Սուրիկ Խաչատրյանի որդիների մարզիչն է եղել և դեռ 2005 թ-ից՝ մարզպետի օգնականը: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color] –ի թղթակցի հետ զրույցում Ավետիք Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ Զարզանդ Նիկողոսյանը, արձագանքելով իր հարցին՝ պատմել է, որ այդ օրը Սուրիկ Խաչատրյանի վարորդն է իրեն հրավիրել Սադղի գյոլ: Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանից տեղեկացանք, որ Զարզանդ Նիկողոսյանը՝ ներկայումս Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը, դեռ շարունակելու է դատարանում վկայություն տալ, իսկ դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 3-ին: Հիշեցնենք, որ 2013 թ-ի հունիսի 2-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների ժամանակ սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, ինչից հետո Սուրեն Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը: Նա էլ անակնկալ կերպով 2014 թ-ի սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում, որտեղից ևս հրաժարական տվեց:

Նմանատիպ նյութեր