Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ իսրայելական ավիացիան գրոհել է սիրիական զորքերի դիրքերը` ի պատասխան հրեական պետության կողմից ղեկավարվող Գոլանի բարձունենքրում պայթած հերթական արկի: Այդ մասին գրում է РИА Новости-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական ականը պայթել է Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածում: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Իսրայելցի զինվորականները խոստովանել են, որ հարվածը պատահական է եղել, սակայն Թել Ավիվում նշել են, որ սիրիական բանակի գործողությունները դիտարկում են որպես անընդունելի ոտնձգություն ինքնիշխանության նկատմամբ: