Մոսկվայում ուժեղ քամին կրկին ծառեր է տապալում. կա 1 զոհ, 9 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 1 մարդ զոհվել է, 9 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է Интерфакс լրատվական գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ուժեղ քամուց ավելի քան 100 ծառ տապալվել է գետնին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 42-ամյա տղամարդ է, ում մահվան պատճառ է դարձել կայծակը:
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության կայքի հաղորդմամբ՝ ամպրոպի հետևանքով խախտվել է Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի մոտ 4 հազար բնակչի տների էլեկտրամատակարարումը:
«Յանդեքս. Ժամանակացույց» ծառայության տվյալների համաձայն՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 40 և չեղարկվել երեք չվերթ: