211652_close_icon
views-count13962 դիտում article-date 22:09 30-06-2017

Ավետիք Վարդանյան. Մրցավարական հանձնաժողովի նախագահը ներողություն խնդրեց սխալների համար

«Եթե չլինեին մրցավարական կոպիտ սխալները, մեդալների քանակն ավելի շատ կլիներ»,- ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքները: Մեր թիմը հայրենիք է վերադարձել մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալով: «Գոհ եմ տղաների մրցելույթներից: Հիմնականում բոլորն էլ լավ են հանդես եկել` իրենց ուժերի չափով: Նրանցից մի քանիսը նոր են տեղափոխվել երիտասարդական թիմ: Առաջնության ընթացքում մրցավարական ակնհայտ սխալներ եղան մեր ըմբիշների նկատմամբ: Այդ պատճառով Գեւորգ Մխեյանն (66 կգ) ու Արամ Ավագյանը (74 կգ) զրկվեցին մեդալ նվաճելու հնարավորությունից: Մխեյանի գոտեմարտից հետո ինձ մոտեցավ մրցավարական հանձնաժողովի նախագահը եւ ներողություն խնդրեց: Նա ինձ ասաց, որ մրցավարական սխալներ լինում են: Այս դեպքում գորգի ղեկավարը ճիշտ որոշում չէր կայացրել եւ, որ նրան պատժել են: Բայց այդ ներողությունն էական չէ, քանի որ մեր ըմբիշները զրկվել են մրցանակային տեղից: Բայց տղաները չեն հուսահատվել: Ես նրանց ասել եմ` յուրաքանչյուր պարտություն նոր հաղթանակի սկիզբն է: Նրանք դեռ երիտասարդ են ու էլ ավելի ուժեղ են հանդես գալու հետագայում»,- եզրափակեց Ավետիք Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր