20822 դիտում
10:31 01-07-2017
3 մլն բնակիչ ունեցող աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը հայտնվել է ճգնաժամի մեջ շրջափակման արդյունքում. «Ամերիկայի ձայն»
Պարսից ծոցի երկրների մի խումբ բարձրաստիճան նախարարներ այս շաբաթ պատրաստվում են հանդիպել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ տարածաշրջանային ճգնաժամի և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը և այլ երկրներ հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու, ինչպես նաև՝ ցամաքային, օդային և ծովային շրջափակում սկսելու մասին: Պարսից ծոցի երկրները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, 13 պահանջներ էին ներկայացրել Քաթարի իշխանություններին:
Հինգշաբթի օրը Քաթարի արտգործնախարարը Վաշինգտոնի արաբական հարցերով կենտրոնում անդրադարձել է ներկայացված պահանջներին:
«Քաթարի պատասխանը կշռադատված է, բայց և՝ հստակ: Մենք պատրաստ ենք բանակացել մեր հարևանների հետ ցանկացած իրավական խնդրի շուրջ, որը չի ենթադրի պետական ինքնիշխանության որևէ փոխզիջում: Պետքարտուղար Թիլերսոնը նույնպես նշել է, որ ներկայացված պահաջները բարդ է իրականացնել»,- հիշեցրել է Քաթարի արտգործնախարար Մուհամեդ բին Աբդուլրահման ալ-Թանին:
Վերլուծաբանները մատնանշում են Քաթարում ԱՄՆ-ի շահերը:
«Օրինակ, Քաթարում է գտնվում ԱՄՆ-ի կարևորագույն նշանակության ռազմական կենտրոններից մեկը՝ Կենտրոնական հրամանատարությունը, որտեղ տեղակայված են 11 հազար թվակազմով բանակայիններ: Սա տարածաշրջանում մեր ամենամեծ ռազմական կենտրոնն է, որը Քաթարը մեզ տրամադրել է գրեթե անվճար», - ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտից Ալեն Քեյզվեյթերը:
Պետքարտուղարությունը հայտնել է, որ պատրաստ է աջակցել խնդրի կարգավորմանը և համբերատարության կոչ արել:
«Բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը պետք է կարգավորվի, սակայն բարդ է հիմա խոսել ստույգ ժամկետների մասին», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուերթը:
Մոտ 3 մլն բնակչություն ունեցող, նավթով հարուստ Քաթարի տնտեսությունը մեծապես կախված է նաև ներկրումներից: Թուրքիան և Իրանը շարունակում են լրացնել բացը՝ մարդասիրական օգնություն տրամադրելով աշխարհի ամենահարուստ երկրների շարքին դասվող այս պետությանը:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3923622.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
914 դիտում
17:02 28-12-2022
Դեկտեմբերի 12-ից ԼՂ-ն շրջափակման մեջ է. 1100 հազար խաղաղ բնակիչ չի կարող ՀՀ-ից վերադառնալ ԼՂ. Մարուքյան
3510 դիտում
10:05 27-11-2021
Կորոնավիրուսը ստիպում է, որ Եվրոպան դադարեցնի օդային թռիչքները հարավաֆրիկյան երկրներից․ «Ամերիկայի ձայն»
27942 դիտում
13:42 27-01-2018
Աստղաբաշխական գրավի դիմաց ազատ է արձակվել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ արքայազն Վալիդ ալ-Իբրահիմը
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»