211652_close_icon
views-count9232 դիտում article-date 11:20 02-07-2017

Բրազիլիայում թմրաբարոն է ձերբակալվել, որը փախած էր 30 տարի

Բրազիլիայում ձերբակալվել է թմրաբարոն Լուիս Կարլոս դա Ռոչան՝ «Սպիտակ գլուխ» մականունով: Թմրավաճառը թաքնվել է ոստիկանությունից ավելի քան 30 տարի, փոխել արտաքինը պլաստիկ վիրահատությունների միջոցով: Այս մասին հայտնում է BBC-ին: Բրազիլիայի դաշնային ոստիկանության փոխանցմամբ՝ թմրաբարոնը ապրում էր Վիկտոր Լուիս դե Մորալես անվամբ: Լուսանկարի փորձաքննությունը ցույց է տվել, որ Ռոչան և Մորալեսը նույն մարդն են: ԹՄրավաճառին ձերբակալելու գործողությանը, որը ստացել էր «Սպեկտրում» անվանումը», մասնակցել են 150 իրավապահներ: Բրազիլիական ոստիկանությունը Ռոչային համարում է Հարավային Ամերիկայի խոշորագույն թմրակայսրություններից մեկի պարագլուխ: Նրա կարողությունը գնահատվում է 100 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր