3397 դիտում
13:35 03-07-2017
Քրեական գործ է հարուցվել՝ մաքսային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
Այսպես, համաձայն նյութերով ձեռք բերված տվյալների, 2017 թվականի մարտի 3-ին` Ոչնչացում մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի անդամների կողմից կատարված հաշվառումից հետո, ոչնչացման նպատակով համապատասխան գործարան է տեղափոխվել դեղորայքի 21 արկղ, որից այրվել է 6-ը:
Մնացած 15 արկղի ոչնչացման աշխատանքները հետաձգվել են գործարանի վառարանի անսարքության պատճառով: Այդ ընթացքում հանձնաժողովի անդամների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անսարքության վերացումից հետո դեղորայքի ոչնչացման աշխատանքները կրկին կազմակերպել հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ:
Սակայն հետագայում մնացած 15 արկղն այրվել է առանց հանձնաժողովի անդամներից մեկի` ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վ. Մ.-ի ներկայության: Վերջինս հայտնել է, որ հանձնաժողովի աշխատանքները համակարգող` ՀՀ ԿԱ ՊԵԿ գլխավոր մաքսային տեսուչ Ա. Դ.-ն խախտում է թույլ տվել և անհասկանալի պատճառներով իրեն չի ընդգրկել կիսատ մնացած ոչնչացման աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբում:
Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ մաքսային տեսուչի կողմից դեղերի ոչնչացման աշխատանքը տեսանկարահանելու ժամանակ 15 արկղերից բացվել և ցուցադրվել է միայն 2-ի պարունակությունը, իսկ մնացածն ուղղակի զետեղվել է վառարանում: Ընդ որում, տեսաձայնագրության մեջ դեղորայքի որոշ արկղեր առերևույթ դատարկ են եղել:
Այսպիսով, ՊԵԿ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված