1363 դիտում
13:07 09-12-2023
Խաղաղությունն այլընտրանք չունի․ եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար․ Ալիև
Tert.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն «արհեստականորեն ձգձգելու» (չակերտները՝ խմբ.) համար՝ շեշտելով, որ եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ինքը լավատեսորեն էր տրամադրված ժամկետների հարցում, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախնական նախագծի վերաբերյալ առաջարկություններով, ինչից հետո երկրների միջև վեց անգամ նկատառումների փոխանակում է տեղի ունեցել։
«Երբ ես այս մասին վերջին անգամ ասել եմ Euronews-ին, հուսով էի, որ Հայաստանը չի ձգձգի մեր մեկնաբանությունների գնահատման գործընթացը։ Դրանցից վերջինները մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ մեկնաբանությունների պատասխանն ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ մոտ երկուսուկես ամիս նրանք գնահատել են պայմանագրի նախագիծը՝ կազմված մի քանի էջից։ Դա նշանակում է, որ նրանք ցանկանում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Հիմա արդեն նոյեմբերի վերջն է։ Իհարկե, խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագրի ստորագելու վերաբերյալ լավատեսությունը տարեվերջին նվազել է, բայց,կարծում եմ, որ ժամկետներն այստեղ այնքան էլ կարևոր չեն․ կարևոր է երկու երկրների օրակարգը»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝, հենց Ադրբեջանն է եղել այն երկիրը, որը «հանդես է եկել խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանազատման աշխատանք սկսելու առաջարկով» (չակերտները՝ խմբ.) և այժմ հայկական կողմը «համաձայնության գալու ավելի մեծ պատրաստակամություն պետք է ունենա» (չակերտները՝ խմբ.), քանի որ Ադրբեջանի «ինքնիշխանության վերականգնումից հետո գլխավոր գործոնը, որը խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գոծընթացում, այլեւս չկա» (չակերտները՝ խմբ.)։
Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները և կմեկնաբանի դրանք։
«Մենք միաժամանակ աշխատանքային մակարդակով շփումներ ենք ապահպանում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր խողովակներով։ Կարծում եմ՝ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը թե՛ այսօր, թե՛ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը և լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային նկրտումներից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հարցին, թե որոնք են վերջնական խախաղության հաստատման համար անհրաժեշտ պայմանները, Ալիևը պատասխանել է, որ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է ընկած լինի հինգ սկզբունք, որոնք են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ուժի չկիրառումը, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը, երկու երկրների միջև հաղորդակցությունների բացումն ու հարաբերությունների կարգավորումը։

Նմանատիպ նյութեր
1597 դիտում
13:57 07-04-2022
«Խաղաղությունն այլընտրանք չունի». Գարեգին Բ-ն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
937 դիտում
10:09 19-06-2023
Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Օվերչուկ
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
967 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ