211652_close_icon
views-count7024 դիտում article-date 19:48 04-07-2017

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Բրեդլի Բուզետտոյին և Դմիտրի Մարիյասինին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին: Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության խորացումը, մասնավորապես քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ իր իրավասությունների շրջանակում կաջակցի նման նախաձեռնությունների իրականացմանը և ծրագրերի շարունակականությանը:

Նմանատիպ նյութեր