211652_close_icon
views-count74518 դիտում article-date 21:01 04-07-2017

Արտակարգ դեպք Երևանում. ընտանիքի 4 մանկահասակ երեխաներ տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց

[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 1-03 Շտապ օգնության հերթապահ խումբը «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխել 1-ամյա Դավիթ և 3-ամյա Վարդգես Քալանթարյաններին, 3-ամյա Վիկտորիա և 9-ամյա Լիկա Բանդուրյաններին: Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել միջին ծանրության ախտանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկից, որտեղ նրանք թունավորվել են շմոլ գազից:

Նմանատիպ նյութեր