65272 դիտում
10:25 24-12-2016
Արտակարգ դեպք Արարատ գյուղում. ընտանիքի 5 անդամներ, որոնց թվում են մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են տեղի հիվանդանոց
Քիչ առաջ Արարատի բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր փողոցի փողոցի 17 տան բնակիչներ, 76-ամյա Մարինկա Մարկոսյանը, 31-ամյա Ալինա Անտոնյանը, 51-ամյա Անժելա Մարկոսյանը, 9-ամյա Կարո Ստեփանյանը և 11-ամյա Վազգեն Ստեփանյանը։
Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել թունավորման ախտանիշներով։
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել թունավորման պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Նմանատիպ նյութեր
35565 դիտում
00:46 22-11-2018
Արտակարգ դեպք Վանաձորում. Ընտանիքի 4 անդամներ, այդ թվում 2 մանկահասակ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
23059 դիտում
22:48 07-03-2017
Արտակարգ դեպք Արմավիր քաղաքում ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց