5250 դիտում
22:28 04-07-2017
Քաթարը արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության կողմնակիցն է. Աբդել Ռահման Ալ Թանին
Քաթարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հայտարարել է, որ Քաթարը կողմ է արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության՝ փոխադարձ հարգանքի ու ներքին գործերին չմիջամտելու հիման վրա։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Որքան էլ որ փորձեն սրել հակամարտությունը, այն միևնույն է կարգավորվելու է բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նախարարը Դոհայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա չի մանրամասնել միջնորդի դերում հանդես եկող քուվեյթական կողմի միջոցով արաբական չորս երկրներին փոխանցված պատասխանը՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքների վերաբերյալ։ «Պատասխանը կազմված է եղել ինքնիշխանության հարգանքի շրջանակում․․․ Հիմա այդ պատասխանը քուվեյթական կողմի մոտ է»,- ասել է նախարարը։
Նմանատիպ նյութեր
4003 դիտում
17:09 24-06-2017
Քաթարը հրաժարվել է կատարել արաբական երկրների ներկայացրած 13 պահանջները
Այս բաժնից
430 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1039 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
718 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել